ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Իրենց տներում տաքուկ նստած՝ քննադատում ու հայհոյում են

Իրենց տներում տաքուկ նստած՝ քննադատում ու հայհոյում են
13.01.2023 | 07:27

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում։ Մեկ անգամ հանդիպել եմ Մատենադարանում՝ «Ավրորայի» մրցանակաբաշխության նախնական լսումների ժամանակ։ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը ողջունեցի։ Շատերը, և՛ այն ժամանակ, և՛ այժմ, ոչ միայն քննադատում, այլև հայհոյում են նրան։

Զարմանալի է՝ իրենց տներում տաքուկ նստած, իրենց իրավունք են վերապահում հարձակվել մի մարդու վրա, ով իր անձնական կյանքը զոհաբերել է հանուն Արցախի։ Իհարկե, հատկապես հայ, այսպես կոչված, գործարար-վաճառականների համար, ինչպիսիք են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը և այլոք, անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ կարողություն ունեցող հայ մարդը գնա այդպիսի համարձակության և զոհողության։ Ահա նրա խոսքերը, որոնց տակ ստորագրում եմ․ «Մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերը կամ նեղ քաղաքական շահերն ավելի կարևոր են համարում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, դավաճան են»։ Պա՞րզ է, չէ՞, թե ում են ուղղված այս խոսքերը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 14897

Մեկնաբանություններ